Իրանում COVID-19-ով վարակակիրների թիվն ավելացել է 2410-ով՝ ընդհանուր կազմելով 184.955

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

իրան.կորոնվիրուս

Իրանում ՀՀ դեսպանությունը ներակայացնում է երկրում կորոնավիրուսի հունիսի 13-ի վիճակագրական տվյալները.

Ըստ փոխանցվող տեղեկության՝ Իրանում մեկ օրում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվել է 2.410 մարդ: Վարակվածների թիվն աճել է՝ հասնելով 184.955: Երկրում մեկ օրում կորոնավիրուսից զոհվել է 71 մարդ: Հիվանդության բռնկումից ի վեր մահացել է 8.730-ը: Իրանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է ապաքինման 146.748 դեպք (մեկ օրում ապաքինվել է ևս 2.099 մարդ): 

--0-- ՍՊ