Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսայի հիվանդության 2.369 նոր դեպք և 75 մահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

իրան.կորոնա

Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 182.545-ի: Այս մասին հայտնել է ԻԻՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Սիմա Սադաթ Լարին, հաղորդում է «ԻՌՆԱ»-ն:

Երկրում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2.369 նոր դեպք, մահացել ևս 75 մարդ: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հիվանդության բռնկումից ի վեր՝ 8.659 է:

Մինչ օրս կորոնավիրուսը հաղթահարել և հիվանդանոցներից դուրս է գրվել 144.649 պացիենտ:

--0-- ՍՊ