Ցեղասպանությունը մոռացության մատնողները չեն մարսելու. Ռոբերտ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: 

Երկրորդ նախագահը 24News-ի հետ զրույցում  նշեց, որ շատ ասելիք չկա. «Արշակ Սրբազանը երեկ իր ելույթով ամեն ինչ ասել է, այդ ելույթը կարելի է մի քանի անգամ լսել ու հետևություններ անել: Եվ միայն մի բան կարող եմ ասել` հող հանձողները և ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու»:

Մերի Մանուկյան