Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

սս.j

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր։

ՏԿԵ նախարարը «Ճանապարհային դեպարտամենտի» ղեկավար Գոռ Ավետիսյանի, մարզպետ Դավիթ Խուդաթյանի, համայնքապետերի ուղեկցությամբ հետևել է մարզում պետական բյուջեի միջոցներով, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։

Նախարար Սանոսյանի առաջին կանգառը Տ-3-44 /Մ-5/ – Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ ճանապարհ։ Ընդհանուր 7.3 կմ երկարությամբ ճանապարհը կապում է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ գյուղերը: Շինաշխատանքները մեկնարկել են 2024 թվականի գարնանը։

Ներկայումս իրականացվում են հողային պաստառի վերականգման, եզրաքարերի կառուցման, մայթերի սալիկապատման, կամուրջների վերականգման և ասֆալտապատման աշխատանքներ։ Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա օգոստոսին: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 775 080 000 ՀՀ դրամ։

Հաջորդ կանգառը Դողս-Աղավնատուն ճանապարհահատվածն էր, որտեղ այս պահին իրականացվում է ասֆալտապատման աշխատանքներ: Ծրագիրն իրականացվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 96 մլն դրամ։

Նախարարը ծանոթացել է կատարվող աշխատանքին, զրուցել շինարարների հետ, լսել բոլոր խնդիրները և տվել մի շարք հանձնարարականներ։

--00—ԼՀ