Փրկարարները Կոտայքի մարզի քաղաքային մարզադաշտից հեռացրել են մոտ 700 լիտր ջուր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

443696451_413538448308930_4951601928658479030_n

Մայիսի 16-ին, ժամը 18:52-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքային մարզադաշտի մի հատվածում անձրևաջրեր են լցվել. հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները պոմպի միջոցով հեռացրել են մոտ 700 լիտր ջուր:

--00—ՅՄ