Պապանձվե՛ք, իժերի ծնունդներ․ Պարույր Հայրիկյանը դիմել է Բագրատ Սրբազանի հասցեին բարբաջողներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

Screenshot_2

Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը անդրադարձել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպսիկոպոս Գալստանյանին, ով վերջին երկու շաբաթվա ընթացքում  Տավուշում ղեկավարում է ընդդիմադիր շարժումը․

«Սրբազանի վերաբերեալ անհասկանալի բարբաջանքներ թոյլ տուող դժբախտներին իմ պարտքն եմ համարում տեղեկացնել, որ նա դեռեւս բարձրաստիճան, ընդհանրապէս հոգեւոր կարգ չստացած 1992 թ.-ի յուլիսի վերջին եկել էր միանալու ԱԻՄԱՒԱՆՆԵՐ ՍՏԵՂԾՈՂ ԵՒ ԴՐԱՆՔ ՊԱՇՏՊԱՆՈՂ «Սիւնիքի աշխարհազաւրին» (ՍԱ) եւ միայն իմ կարգադրութեամբ մի քանի երիտասարդների հետ տարածքից տեղափոխուեց Գորիս․․․

Նա եկել էր, որովհետեւ վտանգաւոր ժամանակներ էին սկսւում, իսկ տեղափոխուեց Գորիս որովհետեւ ինչպէս նաեւ միւսներին չէինք հասցրել բաւարար պատրաստել իրավիճակում կողմնորոշուելու համար։ Ի դէպ, յուլիսի 29-ին եւ 30-ին Աիմաւանները պաշտպանելիս զոհուեցին 23 աշխարհազաւրայիններ, այդ թւում բանաստեղծուհի Ալվարդ վարդանեանն ու դերասանուհի Աղաւնի Տէր Ստեփանեանը։ Եւ հիմա նրան հասկանալ աջակցելու, գոնէ աղաւթակից դառնալու փոխարէն բարբաջողներին մի բան է մնում ասել՝ պապանձուեք, «իժերի ծնունդներ» ․․․ »,- գրել է Հայրիկյանը։

--00—ՅՄ