Մենք քրիստոնեությունից չեն հրաժարվում, բայց որոշ հոգևորականների նկատմամբ դիրքորոշում ունենք․ ՔՊ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

Եկեղեցու մեղավորների համար իրավապահ մարմին կա, թող զբաղվի, ես իմ դիրքորոշումն ունեմ, որ բոլոր եկեղեցականները չեն, որ անմեղ են ու եկեղեցապաշտ, դա իրենց վարքագծից եմ տեսնում։ Նրանք հոգևոր կյանքով պետք է զբաղվեն, հոգևորը ներարկեն, ոչ թե հեղափոխության կոչեր անեն։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը՝ անդրադառնալով իր ԱԺ ամբիոնից հնչեցրած ելույթին, որ հայրենիքը անբարոյականները չեն, որոնք փիլոներով, վեղարներով փակում են իրենց մեղքի մեջ թաթախված մարմինները ու հոգիները, պատսպարվում եկեղեցու պատերի ներքո Աստծուն դարձնելով քավության նոխազ։

«Եկեղեցին ո՞ւմ թելն է թելում, թող ազնիվ ասեն, լուծումներ թող բերեն, օդի մեջ խոսալով չի, թող ասի՝ ովքեր են այլընտրանքները, որ պետք է գան։ Մենք եկեղեցուն չենք վարկաբեկում, անհատներին ենք քննադատում, մենք քրիստոնեությունից չենք հրաժարվի, կապը Աստծո հետ չենք կտրի։ Ես հաճախ եմ գնում եկեղեցի, կապը Աստծու հետ չենք կտրի, մեր ամեն երկրորդ բառը Աստվածն է»,- ավելացրեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00—ԼՀ