Փարիզը ցույց է տվել համամարդկային բարձր արժեքներին իր հավատարմությունը. Երևանի փոխքաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

դ
Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին և պատվիրակության կազմում գտնվող Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին, «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանին, «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանին ու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանին: Հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։ 
 
 Մեծապես կարևորելով համագործակցության խորացումը ֆրանսիական գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ՝ Երևանի փոխքաղաքապետն ընդգծել է, որ այդ համատեքստում Փարիզն առանձնակի նշանակություն ունի: Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ Փարիզը բոլոր ժամանակներում ցույց է տվել համամարդկային բարձր արժեքներին իր հավատարմությունը:
 
Հանդիպման շրջանակում Երևանի ավագանու անդամներն իրենց հերթին կարևորել են նաև երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը, ինչն իր հերթին կնպաստի քաղաքի օրենսդիր մարմնի ինստիտուտի կայացմանը:

 

--00—ՍՊ