Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

ֆ

Ռուսաստանի ՆԳՆ-ն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել։ Նախարարությունը չի մանրամասնել, թե ինչն է քրեական գործ հարուցելու առիթ դարձել:



Հիշեցնենք՝ դեռ 2022 թվականի գարնանը ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հետաքրքրվել էր Զելենսկու խոսքերով, որ Ուկրաինան պատրաստվում էր Ռուսաստանի հետ զինված հակամարտության և բանակցություններ էր վարում այլ երկրների հետ աջակցության համար և որոշել էր ստուգել՝ արդյոք այդ խոսքերը կարելի է համարել «ագրեսիվ պատերազմի պլանավորում և նախապատրաստում»։



Վերջին ամիսներին Ռուսաստանում հետախուզում էին հայտարարել նաև Ուկրաինայի իշխանության մի քանի գործող և նախկին ներկայացուցիչների նկատմամբ, օրինակ՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Լիտվինենկոյի, Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովի, ՈՒԱԾ ղեկավար Վասիլի Մալյուկի, ծառայության նախկին ղեկավարներ Վալենտին Նալիվայչենկոյի և Վասիլի Գրիցակի նկատմամբ։ 



Բացի այդ, ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Ուկրաինայի արդարադատության նախկին նախարար Պավել Պետրենկոյին, ֆինանսների նախարարության և Ազգային բանկի նախկին ղեկավարներ Ալեքսանդր Շլապակին և Ստեփան Կուբիվին, ինչպես նաև Գերագույն ռադայի մի քանի պատգամավորների նկատմամբ։ 

--00—ՍՊ