Նիկոլը «սահմանազատմամբ» քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

դ

 


Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․

«Ըստ էության Կիրանց-Ոսկեպար-Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց Տավուշով Իջևան, Վանաձոր և Լոռի մտնելու։

Զորքի փոխարեն էլ անզեն սահմանապահ դիտորդներ է բերել Կիրանց։

Ադրբեջանի կողմից հրետանիով ու զրահատեխնիկայով, օդուժով և հարվածային անօդաչուներով զինված Ադրբեջանի սահմանապահ ծառայության զորքն է։

Վաղն էլ նզովյալներն ասելու են. «Հա, բայց ի՞նչ կարող ենք անել, ստիպված պետք է ենթարկվենք Ադրբեջանի պահանջներին, թե չէ պատերազմ են սկսելու»։