Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը գալու է Երևան՝ պատասխաններ պահանջելու Նիկոլ Փաշինյանից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

 

Տավուշում զիջումների դեմ պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը գալու է Երևան՝ պատասխաններ պահանջելու վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ 



«Հակառակ մեր ժողովրդի պահանջների, խնդրանքների, անհամաձայնության՝ Տավուշում փորձում են մեր ժողովրդից զրկել իրենց սեփական տունը պաշտպանելու իրավունքը»,- նշել է Սրբազանը։ 



Բագրատ Սրբազանը ընդգծել է․ «Տավուշում միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը, որը վերջ ու սահմաններ չունի, որին հաջորդելու են անկլավների, Տիգրանաշենի, Սյունիքի խնդիրը, պետք է դադարեցվի, մեր պահանջը հստակ է։ Մեր հերոս տղաներին Հայրենիք ենք պարտք»։ 



«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Երևանում կլինի մայիսի 9-ին։ 



--00—ՍՊ