«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության՝ տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

enlarge

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ ««Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության` տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների:

Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել և շոուն իշխանությունը կշարունակի արդեն դատարանում:

Դատական գործ, որտեղ չկա իրավաբանություն, բայց առկա է քաղաքական հանձնարարություն ու քաղաքական ուղղորդումներ:

Տարբեր կալանավայրերում են նաև Տավուշի դեպքերով բռնաճնշումների ենթարկվող բազմաթիվ քաղաքացիներ, որոնց այս օրերին այցելում են նաև մեր մյուս գործընկերները:

Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին»:

--00—ՅՄ