Հայաստանում ձևավորվելիք նոր իշխանությունը լինելու է իրապես անկախ և ամբողջովին հայաստանակենտրոն

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

գ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Դատելով ամեն ինչից, այս պահի դրությամբ Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցից։
 
Սա նկատելիորեն նվազեցնում է պայքարի արդյունավետությունը, որովհետև իշխանության վրա, դիցուք, երևացող ու չերևացող արտաքին ճնշումներ չկան, և ստիպում պայքարի առաջնորդությանը փնտրել այս հանգամանքը կոմպենսացնելու հավելյալ գործիքակազմեր։
 
Որպես այդպիսին կարող է լինել պայքարին գերկազմակերպված կառուցակարգային բնույթ հաղորդելը, այսինքն արտաքին աջակցության բացը ներքին համախմբման և ռեսուրսների կենտրոնացման ու ճիշտ կառավարման միջոցով լրացնելը։
 
Սա, անշուշտ, պահանջելու է զգալի լրացուցիչ ջանքեր և աշխատանք, սակայն հաջողության պարագայում Հայաստանում ձևավորվելիք նոր իշխանությանը դարձնելու է իրապես անկախ և ամբողջովին հայաստանակենտրոն, ինչը միանշանակորեն ամրապնդելու է մեր պետության դիրքերը միջազգային ասպարեզում»։ 
 
--00—ՍՊ