Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում, ես մեծ ցավ եմ ապրում. Երանոսյան. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

1

«Հրապարակ»-ի զրուցակիցն է նախկին փոխոստիկանապետ, երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանը։



- Այս օրերին տեսնում ենք, թե ինչպես են Տավուշում ոստիկաններն աննախադեպ ուժ կիրառում՝ դաժանաբար բերման ենթարկելով ճամփա փակած ցուցարարներին, վիրավորելով հոգեւոր հորը։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ են ոստիկաններն ուժ գործադրում՝ հրաման են ստանում ուղիղ իրենց վերադասի՞ց, թե՞ դա սեփական նախաձեռնությամբ է։

- Այո, ուրեմն նման հրահանգ են ստանում եւ անում են։ Հրահանգը ստանում է նախ իրենց ղեկավարը, որը փոխանցում է իր ստորադասներին։ Խնդիրն այսպես է դրվում։

- Իշխանությունը մեկ ասում է՝ բարեփոխում ենք ոստիկանությունը, այլեւս ուժի գործադրումը չպետք է դառնա ցույց ցրելու մեխանիզմ, մյուս կողմից Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ուժային կառույցը պետք է նաեւ ուժ գործադրի։ Ցուցարարների նկատմամբ գործադրված ուժն արդյո՞ք համաչափ է, եւ ո՞ր դեպքերում կարող են ուժ կիրառել հանցանք չկատարած մարդկանց նկատմամբ։

- Ես հետեւում եմ իրադարձություններին, միանշանակ՝ համաչափ չեն ոստիկանության գործողությունները։ Այսօր ղեկավարությունն իրենք են, ժամանակը կգա, պատասխան կտան իրենց արածների համար։ 

- Եթե համադրենք 2018-ի եւ այսօրվա դեպքերը, ցուցարարների վարքագիծը, պահվածքը, ինչպե՞ս կբնորոշեք ներկա իրավիճակը, ոստիկանների պահվածքը։

- 2018-ի հետ համեմատելու չէ։ 

- Դուք 10 տարի եղել եք նաեւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը, որը Տավուշի համար է պատասխանատու։ Ի՞նչ են այսօր անում Տավուշում մեր զինվորականները, արդյո՞ք այդ գործընթացը լեգիտիմ է, սահմանադրական։

- Այո, ես հիմա ավելի շատ բանակի ցավով եմ ապրում։ Ինձ չի էլ հետաքրքրում այսօրվա ոստիկանությունը։ Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում, ես շատ մեծ ցավ եմ ապրում։ Իմ սարքածը քանդում ու հանձնում են։

- Ի՞նչ վիճակում են եղել Տավուշի դիրքերը՝ ստրատեգիական նշանակության առումով։ 

- Տավուշը դիրքերի ամրության իմաստով ամենակահավորված ու ամուրն է եղել։ Ամեն ձեւով կահավորված է եղել՝ ուժեղ սպառազինությունով։ Թող Հայաստանի տարածքները հետ վերցնեն, հետո այլ գործողություններ անեն։ Թող իր ընկերոջից՝ Ալիեւից հետ ուզի մեր հողերը։»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

 --00—ԱՊ