Հայկական կողմը չի խնդրել՝ ՌԴ սահմանապահները մնան հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին․ ԱԽ քարտուղար

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

ֆֆ
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հանրային Հ/Ը-ում մեկնաբանելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, նշել է, թե հայկական կողմը չի խնդրել ՌԴ սահմանապահներին մնալ հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին։ 

«Մենք ռուսական կողմին առաջարկել ենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում  միայն հայ սահմանապահները  իրականացնեն ծառայություն։ Միևնույն ժամանակ մենք քննարկում էինք Հայաստան-Ադրբեջան սահմանին գոյություն ունեցող 17 կետերի, ինչպես նաև Սիսիանի և Գորիսի բազաների հարցը։ Մենք առաջարկեցինք  դուրս գալ, ինչից հետո իրենք հարցրել են՝ արդյոք Հայաստան-Իրան ու Հայաստան-Թուրքիա սահմաններից էլ եք ուզում դուրս գանք»,- նշել է Գրիգորյանը։

«Մենք ասել ենք, որ դա պայմանագրային է, և մենք դա չենք քննարկում: Մենք որևէ նման խնդրանք չենք ունեցել»- հավելել է նա։ 
 
--00—ՍՊ