Հունգարիայում ԵՄ-ին առաջարկել են Վրաստանից օրինակ վերցնել «օտարերկրյա գործակալների» օրենքի հարցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
 

դդ
Հունգարիան մտադիր է հանդես գալ ԵՄ-ում օտարերկրյա գործակալների մասին օրենքների ներդրման օգտին, որը նման կլինի վրացականին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է հայտարարել է Հունգարիայի վարչապետի քաղաքական խորհրդական Բալաժ Օրբանը:

«Մեր նպատակն է ոչ թե վետո դնել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» Վրաստանի օրենքի վրա, այլ նպաստել ԵՄ-ում համանման օրենքների ներդրմանը»,- նրա խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա ընդգծել է, որ պետության պաշտպանությունը օտարերկրյա անցանկալի միջամտությունից ոչ թե ժողովրդավարության սպառնալիք է, այլ պայման:

--00—ՍՊ