Դատավորները ԲԴԽ անդամ են ընտրում․ միակ թեկնածուն՝ Արմեն Դանիելյանն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

դատ

Քիչ առաջ մեկնարկել է դատավորների ընդհանուր ժողովի նիստը, քվորումն ապահովված է։ Այսօրվա նիստի օրակարգում ԲԴԽ անդամի թափուր տեղի համար ընտրության հարցն է։ Միակ թեկնածուն, հիշեցնենք, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն է, քանի որ ծանուցված մյուս բոլոր դատավորները դիմումներ են ներկայացրել դատական դեպարտամենտին՝ խնդրելով իրենց անունները հանել թեկնածուների ցանկից։ Այս մասին հայտնում է pastinfo.am-ը։

Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամ, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, ըստ շրջանառվող լուրերի․ իշխանություններին քննադատող գրառման արտահոսքի պատճառով։ Որպես ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին, ում բարեվարքությունը ԿԿՀ-ն դրական էր գնահատել, սակայն մարտի 28-ին՝ դատավորների ընդհանուր ժողովից առաջ դատավորը հայտարարություն տարածեց՝ թեկնածությունից հրաժարվելու մասին։

«Ինձ համար մեծագույն պատիվ կլիներ դատավորներին տվյալ մարմնում ներկայացնելը, սակայն նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր, որոնք իմ գնահատմամբ ավելի կարեվոր են, քան Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալը. հակառակ մոտեցումը կարող էր գնահատվել եսասիրական»,- նշել էր Վազգեն Ռշտունին ու ավելացրել, որ վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին։ Նշենք, որ դատավոր Ռուբիկ Մխիթարյանն էլ ավելի վաղ էր հրաժարվել թեկնածությունից՝ նամակագրության հրապարակման շուրջ աղմուկից հետո։

 --00—ԼՀ