ՀՀ իշխանությունների գործելաոճը նման է սեփական ժողովրդի նկատմամբ պետական ահաբեկչության․ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

ֆֆ

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանը հայտարարություն է տարածել․

«ՀՀ իշխանությունների գործելաոճը նման է սեփական ժողովրդի նկատմամբ պետական ահաբեկչության:

Կիրացում տեղի ունեցողը մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է: Որևէ իշխանություն իրավունք չունի նման կերպ նսեմացնելու իր քաղաքացու արժանապատվությունը, ահաբեկելու և  պատերազմի սպառնալիքի ներքո, ուղիղ իմաստով խլելու սեփականության իրավունքով մարդուն պատկանող հողը, տունը:

Ակնհայտ է, որ Բաքվի պարտադրանքով կատարված սահմանազատումը չի բխում Հայաստանի շահերից։ Ավելին, ըստ մամուլի տեղեկությունների, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցնում միջպետական ճանապարհի մի հատվածը և գազատարը, ինչը ռազմավարական նշանակություն ունի ՀՀ-ի համար։ 
Այս իշխանությունը պարտավոր է հաշվի նստել  կառավարության և վարչապետի անհապաղ հրաժարականի՝ հանրային պահանջի հետ:

Ժողովրդի և շարժման առաջնորդների հետ երկխոսություն սկսելուն այլընտրանք չկա:

Այս իշխանության միակ ողջամիտ քայլը հանրային պահանջն ընդունելն ու խաղաղ  հեռանալն է: Սա է պետության ու պետականության կործանումը կանխելու միակ ճանապարհը»։ 


 

--00—ՍՊ