Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

1136253

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող օբյեկտի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է SANA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցչին։

«Իսրայելական հակառակորդը հինգշաբթի օրը՝ ժամը մոտավորապես 22։05-ին, օդային հարված է իրականացրել օկուպացված Գոլանի բարձունքների կողմից՝ թիրախավորելով Դամասկոսի մերձակայքում գտնվող օբյեկտ», - հայտնել են Սիրիայի զինված ուժերում։

Գրոհի հետևանքով վիրավորվել է 8 զինվոր և պատճառվել է նյութական վնաս։

Ինչպես հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը, ավիահարվածների է ենթարկվել շիաների «Հեզբոլլահ» կազմավորման զինյալների ռազմակայանը, որը գտնվում է Դամասկոսի միջազգային օդանավակայանից հարավ-արևմուտք:

--00—ՅՄ