Դաղստանում կորոնավիրուսից 40 բժիշկ է մահացել. նրանց ընտանիքները 2,7 միլիոն ռուբլի կստանան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

 

kor
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը գրում է, որ Դաղստանում ավելի քան 40 բժիշկ է մահացել կորոնավիրուսից և թոքաբորբից, երկրում մահացածների ընդհանուր թիվը 3000-ից ավել է:

«Սա իրոք ողբերգություն է: Անկեղծ ցավակցություններս եմ հայտնում նրանց հարազատներին և ընտանիքներին, ինչպես նաև հանրապետությունում մահացած բոլոր մարդկանց հարազատներին»,-հայտարարել է Դաղստանի առողջապահության նախարար Ջամալուդին Հաջիիբրահիմովին:

Ըստ աղբյուրի՝ մահացած բուժաշխատողների ընտանիքները 2,7 միլիոն ռուբլի կստանան, իսկ այն բուժաշխատողներ, որոնց առողջությունը տուժել է համաճարակի ընթացքում, կվճարեն 688 000-ից մինչև 2 միլիոն ռուբլի:

: