Դաղստանցի պաշտպանը «Փյունիկի» հետ պայմանագիր է կնքել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News     

Փյունիկ

Երևանի «Փյունիկը» պայմանագիր է կնքել դաղստանցի պաշտպան Մագոմեդ Մուսալովի հետ: 

26-ամյա Մուսալովը Կազանի «Ռուբինի» ակադեմիայի սան է։ Ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ախմատը»։ Մուսալովը «Փյունիկում» հանդես կգա 25 համարի մարզաշապիկով։

-- 00—ՄՀ