Աջակցության գումար ստացած ոստիկանները գումարը կանխիկ վերադարձնում են վերադասին․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News  

ոստիկանություն

«Ժամանակ» թերթը գրում է. «Ոստիկանության մարզային վարչությունների պետերի հրահանգով ոստիկանության այն աշխատակիցները, ովքեր ստացել են կառավարության կողմից հաստատված աջակցության 9-րդ ծրագրի աջակցության գումարը, կանխիկ վերադարձնում են վերադասին: Միայն թե հասկանալի չէ, թե ինչ է լինում այդ գումարի հետ, և այն արդյո՞ք վերադարձվում է պետբյուջե:

Խոսքը անչափահաս երեխաներին հատկացվող 26 հազար դրամի մասին է, որը կարող էին ստանալ միայն համավարակի պատճառով աշխատանքը կորցրած անչափահաս երեխաների ծնողները, մինչդեռ ոստիկանության աշխատակիցները չէին կարող լինել այդ ծրագրի շահառուներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: