Մայիսյան եռատոնի առթիվ արարողակարգային միջոցառումներ են անցկացվել Գյումրիում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

գյումրի

Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակի օրը մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչները մարզպետ Տիգրան Պետրոսյանի, քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ, այցելել են Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիր, ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրել զոհերի հիշատակը հավերժացնող Անմար կրակի մոտ։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:

տոնակատարություններ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է. մայիսը հայերիս համար հաղթանակների ամիս է․ «Այսօր մենք վերահաստատում ենք մեր ժողովրդի ապրելու և պայքարելու կամքը և մեր խոնարհումն ենք բերում այն սերունդներին, որոնց շնորհիվ հայ ազգը մնաց պատմության թատերաբեմում և մայիսյան հաղթանակաները նոր ժամանակներում Շուշիի ազատագրումով վերաիմաստավորեցին։ Հավերժ փառք հայրենիքի համար կյանքը չխնայած մեր քաջորդիներին»։