ՊԲ զորամասերից մեկի զինծառայողները նոր բնակարանների վկայագրեր են ստացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

.

Մայիսյան Եռատոնի կապակցությամբ բանակի հրամանատարության կողմից գեղեցիկ անակնկալի են արժանացել հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողները: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Բանակի հրամանատարի կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման գծով տեղակալն ու միավորման հրամանատարը մայիսի 10-ին վերջիններիս են հանձնել նոր բնակարանների վկայագրերը:

Նախքան բնակարանամուտը՝ միջոցառման մասնակիցները, սահմանափակ կազմով, հարգանքի տուրք են մատուցել գետավանցի զոհված ազատամարտիկների հիշատակին:

Նշվում է, որ բնակարանային շինարարության ծրագիրը այս հատվածում կկրի շարունակական բնույթ և էական խթան կհանդիսանա ծառայության որակական ցուցանիշների բարելավման առումով: