Այսպիսի հաղթական տոները պետք է պատշաճորեն նշվեն և սերնդափոխության ենթարկվեն. Արցախի ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

ահմիպ

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը շնորհավորել է մայիսյան եռատոնը և լուսանկարներ հրապարակել.

«Անկախ իրավիճակից՝ մայիսյան տոնական տրամադրություն բոլորիս, հատկապես՝ երեխաների մոտ (մի մասը նկարներում չկան), որը համադրեցինք այս հաղթանակների կերտողների հիշատակին ծաղիկներ խոնարհելու հետ: Իսկ երեկոյան եղբայրների ընտանիքներով ավանդաբար տոնելու ենք Մայիսյան եռատոնը:
Այսպիսի հաղթական տոները պետք է պատշաճորեն նշվեն և սերնդափոխության ենթարկվեն...»,- ասված է գրառման մեջ: