Հայրենական մեծ պատերազմի և Կարմիր բանակի հաղթանակն անհնար կլիներ առանց Ադրբեջանի․ Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News      

Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայրենական մեծ պատերազմի և Կարմիր բանակի հաղթանակն անհնար կլիներ, եթե չլիներ Ադրբեջանի նավթի և նավթամթերքի մատակարարումը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Ադրբեջանը Կարմիր բանակին մատակարարել է նավթի 70, վառելիքի 80, քսայուղերի 90 տոկոսը։ Առանց դրա պատերազմում հաղթանակն անհնար կլիներ»,- ասել է «Национальная оборона»)ամսագրին:

Նա ընդգծել է, որ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է Ադրբեջանի ավելի քան 600 հազար ներկայացուցիչ, նրանցից 300 հազարը զոհվել է: