Մոսկվա մեկնած 75 հայ զինվորականները մասնակցել են զորահանդեսի փորձին. նրանք դիմակով են

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 20, 24News

շքերթ

Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակի առթիվ Մոսկվա մեկնած հայ զինվորականները մասնակցել են զորահանդեսի փորձին: Այդ մասին տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան օգտատերերից մեկը: Տեսանյութում զինվորականները դիմակով են, ըստ երևույթին, դիմակով էլ կմասնակցեն շքերթին:

Նշենք, որ տոնական շքերթը նախատեսվում է հունիսի 24-ին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր միջոցառման հրավերը, սակայն ավելի ուշ հայտարարել էր, որ երկրում, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, չի կարողանա մեկնել Մոսկվա

Զորահանդեսին մասնակցելու համար Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն են մեկնել խորհրդանշական թվով՝ 75 զինվորականներ:

--00—ԼՄ