Արցախյանի մասնակիցների՝ թոշակի անցնելու դեպքում 5000 դրամ հավելավճարը պրոբլեմ են սարքել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

սասուն

ԱԺ նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն անդրադարձել է Արցախյան ազատամարտի վետերանների՝ 5000 դրամ հավելավճարների խնդրին:

«Ինձ թվում է՝ երբ Արցախյան ազատամարտի վետերանները հասնեն 70 տարեկանի, նոր ինչ-որ պարգևավճարներ կտանք: Բայց մինչև դա մարդ չի մնա»,-թեմայի քննարկման ժամանակ ասել է Սասուն Միքայելյանը:

«Արցախյան ազատամարտի մասնակիցներին թոշակի անցնելու դեպքում 5 հազար դրամ հավելավճար տալը շատ մեծ պրոբլեմ են սարքել: Կուզեի, որ մեր կառավարությունն ուշադրություն դարձներ նաև դրան: Վահե Էնֆիաջյանն ասում է, որ պետք է բարձրացնել Հայրենական մեծ պատերազմի վետերանների պարգևավճարների չափը: 

Իրոք, այսօր շքանշաններ ունեցող շատ մարդիկ կան, Արցախյան պատերազմի վետարեններ կան, որ ոչ բարվոք վիճակում են, սոցիալական մեծ խնդիրներ ունեն: Մենք ոչ թե «լացում ենք», այլ հարցեր կան, որ պետք է ըստ արժանվույն գնահատվեն: Եթե մի քիչ էլ ձգենք մինչև մայիս, էլ մարդ չի մնա, կեսն էլ կթեթևանան: Ինձ թվում է՝ կարելի է անել», - ասել է պատգամավորը: