Արցախի անցակետերում ախտահանվել է 600 մեքենա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News   

Արցախ
 

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 594 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար):

Ապրիլի 26-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 27-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 148 տրանսպորտային միջոց, որից

▪️«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 82 տրանսպորտային միջոց:
▪️«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 17 տրանսպորտային միջոց:
▪️«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 49 տրանսպորտային միջոց:

Ապրիլի 27-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 28-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 269 տրանսպորտային միջոց, որից՝

▪️«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 67 տրանսպորտային միջոց:
▪️«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 83 տրանսպորտային միջոց:
▪️«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 119 տրանսպորտային միջոց:

Ապրիլի 28-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 29-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 177 տրանսպորտային միջոց, որից՝

▪️«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 40 տրանսպորտային միջոց։
▪️«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 43 տրանսպորտային միջոց:
▪️«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 94 տրանսպորտային միջոց: