Գեղարքունիքում կա COVID-19-ի 1 նոր դեպք. ընդհանուր թիվը կազմում է 63. Գեղարքունիքի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

կորոնա

«Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք»: Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան:

«Հաստատված դեպքերի թիվը կազմում է 63»:

Մարզպետի փոխանցմամբ՝ վարակակիրները Վարդենիս, Մեծ Մասրիկ և Սևան համայնքներից են: