ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսի 4.069 նոր դեպք է գրանցվել․ վարակակիր է 32.007-ը. Интерфакс

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24New

ռդ

Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 4.069 նոր դեպք, վարակակիր է 32.007-ը: Այս մասին հայտնել է Ռուսաստանում կորոնավիրուսային իրավիճակի մոնիթորինգի տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Մյասնիկովը, փոխանցում է Интерфакс-ը:

«Վերջին մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի ախտորոշման թեստի 4.069 դրական նոր արդյունք», - նշել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: