Բակո Սահակյանը ծաղկեպսակ է դրել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

բակո

Ապրիլի 24-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է մայրաքաղաքի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Այդ մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: