Աննա Հակոբյանը հետաքրքրվել է Չեքիջյանի և Լիլիթ Պիպոյանի առողջական վիճակը. «Արմենպրես»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

լիլիթ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել մաեստրո Հովհաննես Չեքիջյանի և երգչուհի Լիլիթ Պիպոյանի հետ: Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը:

«Սա նոր չէ, մշտապես Աննա Հակոբյանը տարբեր առիթներով իր ուշադրության կենտրոնում է պահում արվեստագետներին, մշակութի երախտավորներին: Համավարակի հետևանքով առկա իրավիճակով պայմանավորված՝ Աննա Հակոբյանը հետաքրրքվել է, թե ինչպես է Հովհաննես Չեքիջյանի և Լիլիթ Պիպոյանի առողջական վիճակը, ինչպես է ընթանում երկրում տեղաշարժի սահմանափակման ռեժիմի հետ կապված տանը մնալու գործընթացը, արդյոք այն խանգարում է ստեղծագործական աշխատանքին»,- ասել է Հասմիկ Հարությունյանը:

Ըստ աղբյուրի՝ Հովհաննես Չեքիջյանն ու Լիլիթ Պիպոյանը նշել են, որ առողջական առումով խնդիրներ չունեն, տնային պայմաններում շարունակում են աշխատել: Մաեստրոն էլ պատմել է, որ արխիվներն է բացել, հետաքրքիր նյութեր է ուսումնասիրում: Երկուսն էլ հույս են հայտնել, որ այս շրջանը շուտով կավարտվի: