Մաեստրոներ Չեքիջյան ու Փելեշյան, ամաչում եմ ձեր լռության,120 հազար արցախցու վրա թքած ունենալու համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

329147363_5883572395102337_5229143975300452883_n

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ես ձեզ սիրում էի։ Դուք իմ հպարտությունն էիք, իմ հերոսներից էիք։ Մաեստրոներ Չեքիջյան ու Փելեշյան։

Հիմա ես ամաչում եմ։

Ամաչում եմ պատերազմից հետո ձեր լռության ու ճահճային կոմֆորմիզմի համար։

Ամաչում եմ 120 հազար արցախցու վրա ձեր թքած ունենալու համար։

Ամաչում եմ պաշտոնական ֆուրշեթներին ձեր կերած պեչենու համար։

Ամաչում եմ Պանթեոնում 2/1.5-ի վրա մի կտոր հողի երազանքի համար։

Ամաչում եմ՝ «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» ամենազարհուրելի «արդարացման» համար։

Ես ձեզ սիրում էի»։

--00—ՅՄ