Վահրամ Դումանյանը տարեդարձի առթիվ շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24,  24 News

Դումանյան

Դեկտեմբերի 23-ին լրացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի Ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 93-ամյակը:

Տարեդարձի առթիվ մաեստրոյին շնորհավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ մաղթելով քաջառողջություն, արևշատություն, ստեղծագործական անսպառ եռանդ և ամենայն բարիք:

Անգնահատելի է Հովհաննես Չեքիջյանի ավանդն ու ներդրումը հայ երգչախմբային արվեստի զարգացման ու տարածման գործում:

Դժվար է պատկերացնել որևէ երկիր, որտեղ Մաեստրոն իր երգչախմբով ելույթներ ունեցած չլինի՝ աշխարհով մեկ ներկայացնելով հայ երաժշտարվեստի նվաճումներն ու կոմիտասյան կոթողները:

--00—ՄՀ