Արայիկ Հարությունյանը նախնական տվյալներով ստացել է ձայների 87%-ը. խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

․

Արայիկ Հարությունյանն՝ Արցախի Հանրապետության հաջորդ Նախագահ: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել  «Ազատ Հայերնիք» կուսակցության  ղեկավար, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Նախնական արդյունքներն՝ ավելի քան  87 տոկոս. շնորհավորում եմ բոլորիս»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր անցկացվում են Հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրությունները: Համաձայն ԱՀ ոստիկանության տրամադրած տվյալների` քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի  103 637  ընտրող, ընտրություններին մասնակցել է 47050 ընտրող (ընտրողների 44,9 տոկոսը):

Տեղեկացնենք, որ Արցախի նախագահի ընտրությունների 2-րդ փուլին մասնակցում են Արայիկ Հարությունյանը, որն առաջին փուլում ստացել էր ընտրության մասնակիցների քվեների 49,26 տոկոսը, եւ ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը (26,4 տոկոս), եւ անցել 2-րդ փուլ։