Չեխիան, Ավստրիան և Դանիան աստիճանաբար ազատվում են ավելի վաղ սահմանված խիստ միջոցառումներից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News 

աշխարհ

Չեխիան, Ավստրիան, Դանիան և Նորվեգիան առաջինն են Արևմուտքում, որոնք սկսել են աստիճանաբար ազատվել ավելի վաղ սահմանված խիստ միջոցառումներից։ Այս մասին հայտնում է CNN-ը

Չեխիայի բնակիչներն արդեն կարող են ձեռքբերել ապրանքներ տեխնիկայի խանութներում և հեծանիվներ, ինչպես նաև խաղալ թենիս ու լողալ:

Ավստրիան պատրաստվում է բացել փոքր խանութները Զատկից հետո:

Դանիայում հաջորդ շաբաթ կբացվեն մանկապարտեզներն ու դպրոցները, իսկ Նորվեգիայում երեխաները կսկսեն հաճախել նախակրթարաններ մեկ շաբաթ անց: