Չեխիան երկարաձգում է երկրում արտակարգ դրությունը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 27,  24News  

չեխիա

Չեխիայի կառավարությունը որոշել է երկրում արտակարգ իրավիճակը երկարաձգել ևս չորս շաբաթով՝ մինչև մարտի 28-ը։ Այս մասին հայտնում է Korrespondent–ը։

Նշվում է, որ նախարարների կաբինետի այս որոշման պատճառներ են վարակվածների թվի կտրուկ աճն ու և վարակի հարավաֆրիկյան շտամի տարածումը, որն ավելի ագրեսիվ է, քան չինականը կամ բրիտանականը:

Մարտի 1-ից Չեխիայի բնակիչների համար սահմանվում են տեղաշարժի սահմանափակումներ, փակվում են մանկապարտեզները, տարրական դպրոցներն անցնում են հեռավար ուսուցման:

 --00—ՄՀ