Նորվեգիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

․

Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան:

Պատվիրակությունը Երևանում կլինի հոկտեմբերի 18-19-ը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարելով  նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին հանձնարարվել է ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունը արարողակարգային միջոցառումների ընթացքում:

--00--ԱՀ