Վարչապետի ընտանիքի թեստերի պատասխանը կրկին բացասական է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

Նիկոլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները երկրորդ անգամ են կորոնավիրուսի թեստ հանձնել, թեստը կրկին բացասական է եղել։

«Մեր թեստերի պատասխանը կրկին բացասական է: Առավոտյան վերադառնում եմ Երևան»,-գիշերը ֆեյսբուքյան էջում գրել էր Նիկոլ Փաշինյանը, իսկ ավելի ուշ լուրը հաստատել նաև ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։ 

Նա նաև տեղեկացրել է, որ Սևանից արդեն վերադարձել է Երևան և իր աշխատանքի վայրում է։ Կառավարությունում պիտի քննարկեն հարցը, թե արդյոք անհրաժեշտություն կա՞ Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորվարած արտակարգ իրավիճակ հայտարարելու հարցը։

Նշենք, որ առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվելու ևս 2 հաստատված դեպք կա, որոնցից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված է եղել։ Մյուս դեպքը փոխկապակցված է երեկ երեկոյան հաստատված 2 դեպքի հետ։ Ընդհանուր առմամբ, այս պահին Հայաստանում կա հաստատված 30 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։