Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի գործն ուղարկվել է դատարան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

/

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է դատարան: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ փետրվարի 18-ին գործով նախաքննությունն ավարտվել էր, եւ գործի նյութերը տրամադրվել էին կողմերին՝ ծանոթանալու համար: 

Հրայր Թովմասյանն ու Նորայր Փանոսյանը մեղադրվում են ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Այս քրեական գործի մասին հայտնի դարձավ 2019 թվականի աշնանը. սեպտեմբերի 28-ին մեղադրանք առաջադրվեց Նորայր Փանոսյանին, ավելի ուշ՝ դեկտեմբերի 28-ին, Հրայր Թովմասյանին: