Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 8,  24News 

Չարչյան

 «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, բժիշկ Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։  

Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ քրեական գործը մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին։

 Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի որոշել է, որ Չարչյանը կմնա կալանքի տակ։

Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։ Նրան կալանավորելու որոշում է կայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը։ Քննությանը խոչընդոտելու հիմքն չկա։

Չարչյանին ձերբակալելը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նա ազատ արձակվելուց հետո ասուլիս էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր հարուցված քրեական գործին ու պնդել, որ այն «կարված գործ է»։

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր մի ձայնագրություն, ըստ որի՝ Չարչյանը բժշկական կենտրոնի իր աշխատակիցներին հորդորում էր՝ մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Մինչդեռ պաշտպանական թիմը պնդում է, որ դատարան է ներկայացվել ձայնագրության մոնտաժված տարբերակը։

--00—ՄՀ