Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչով բեռնատարների համար և Ամբերդի, Քարի լճի ճանապարհները փակ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

ճանապարհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ի ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ բաց:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: