«ԼՀԿ»-ն «Ոչ»-ի ճամբար չի ստեղծի, որ իշխանությանը հնարավորություն չտա ատելության քարոզ անել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11 24News

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի պատրաստվում «Ոչ»-ի ճամբար ստեղծել, քանի որ դրանով հնարավորություն կտա իշխանությանը թիրախ դարձնել այդ կողմն ու ատելության քարոզ անել։ Այդ մասին այսօր խորհրդարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ 

«Եթե խոսքը բարոյական կողմի մասին է, ապա Հրայր Թովմասյանը 2018 թ․-ի մայիսից հետո պետք է հրաժարական տար։

Ինչ վերաբերվում է ՍԴ նախագահին հեռացնելու իրավական գործընթացին, ապա այն անխոցելի է, հակառակ պարագայում վաղուց նրան հեռացրել էին։ Հիմա իշխանությունը ցանկանում է, որպեսզի ստեղծվի «Ոչ»-ի ճամբար, և ինքն էլ բարձրագույն մակարդակով ատելության քարոզ անի։ ԼՀԿ-ն իրեն չի տեսնում ոչ մի ճամբարում, կարծում եմ՝ իշխանություններին պետք է հնարավորություն տալ իրենց «այո»-ն քարոզել։ Այս հակասահմանադրական գործընթացին մենք չենք մասնակցելու», - նշեց Մարուքյանը։ 

Շարունակությունը՝ տեսանյութում։