Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի նորությունները կլինեն անթերի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

անդրանիկքոչարյան

«Կարծում եմ՝ այսօր 3,5 ժամ էֆեկտիվ աշխատանք ենք ունեցել, և դա միտված է եղել մեր Զինված ուժերի խնդիրներն արագ ավարտելուն»։ Լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Պատահական չէ, որ Սեյրան Օհանյանի հետ հանդիպումից հետո կարևորել ենք ԶՈՒ ԳՇ պետի հետ հանդիպումը։ Այսօր քննարկել ենք շատ տարաբնույթ հարցեր՝ անցյալի, ներկայի վերաբերյալ, նաև՝ ապագային միտված։ Մեր եզրակացությունները պետք է լինեն անթերի, փաստարկված», - ասաց նա։

Քոչարյանի խոսքով՝ Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի ներկայացրած նորությունները կլինեն անհերքելի։

«Ապրիլյան պատերազմի հետ կապված հարցերի շրջանակում աշխատելու ենք ԶՈՒ ղեկավար կազմի հետ, փարատելու ենք բոլոր հարցերը», - ասաց  Քոչարյանը։