Գողթ գյուղի տներից մեկում ապօրինի հրազեն է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 5-ին Գողթ գյուղի տներից մեկում հայտնաբերել են գործարանային համարով երկփողանի հրացան՝ առանց համապատասխան փաստաթղթերի։ 41-ամյա տանտիրոջ հայտնածով՝ հրացանն իրենն է։ Այն առգրավվել, փաթեթավորվել և ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Հանգամանքները պարզվում են։