Փաշինյանն իր այցը ՌԴ փորձում է վաճառել Մոսկվային, գիտի, որ նրանց համար մայիսի 9-ը կարևոր է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Արևմուտքն ամեն ինչ անում է, որ նույնիսկ ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանը չկարողանա վերադառնալ Հարավային Կովկաս։ Նրանք ցանկանում են Հայաստանը դարձնել Ադրբեջանի ու Թուրքիայի կցորդ։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Վերելք» վերլուծական տեղեկատվական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։

Խալաթյանի խոսքով, Հայաստանի իշխանությունները պատրաստ են զոհաբերել երկրի շահերը, միայն թե ազատվեն ՌԴ-ից ու կապեր ունենան Արևմուտքի հետ։ «Իշխանության կողմից ցեղասպանության վերանայման, սահմանների պաշտպանության մասին հայտարարություններից հասկանալի է, որ իշխանությունը պատրաստ է տարածքներ հանձնել, միայն թե ռուսների օգնությանը չդիմի, որպեսզի չաճի Ռուսաստանի ազդեցությունը»։

Խոսելով ՌԴ Փաշինյանի այցի և Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը մասնակցելու վերաբերյալ հարցից՝ Խալաթյանը նկատեց․ «Փաշինյանն իր այցը փորձում է վաճառել Մոսկվայի վրա, քանի որ գիտի, որ ՌԴ-ի համար մայիսի 9-ը կարևոր է։ Փաշինյան-Պուտին խոսակցությունից շատ բան է կախված լինելու՝ երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային իրավիճակի մասով»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ