Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

փա

Անհայտ անձը ներխուժել է Փարիզում Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն, հայտնում է Europe 1 ռադիոկայանը։

«Այս պահին մի մարդ փակվել է Փարիզի 16-րդ թաղամասում գտնվող Իրանի հյուպատոսության շենքում և սպառնում է պայթեցնել իրեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հստակեցվում է, որ ականատեսը ժամը 11-ի սահմաններում նկատել է մահապարտի ժիլետով տղամարդու, որը շենք է մտել։ Դիվանագիտական առաքելության աշխատակիցները հյուպատոսությունում են։

Անվտանգության ուժերը շրջափակել են Տրոկադերո հրապարակի տարածքը։ Փարիզի ոստիկանության պրեֆեկտի հրամանով գործողությանը մասնակցում է BRI հատուկ ստորաբաժանումը, որը կանչվում է անվտանգության բարձր սպառնալիքի դեպքում։

--00—ԼՀ