Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

ադ

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը թուրքական TGRT Haber-ի եթերում հերթական անգամ մեղադրել է Ֆրանսիային իբր «սադրիչ գործողությունների» համար: Այխան Հաջիզադեի խոսքով՝ դրանք իբր վնաս են հասցրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ջանքերին: Այս մաիսն փոխանցում է 1lurer.am-ը։

Նա Ֆրանսիային մեղադրել է միջազգային կազմակերպություններում իբր Ադրբեջանի դեմ որոշումների առաջքաշման համար: Հաջիզադեն նաև վրդովմունք է հայտնել ապրիլի 5-ին տեղի ունեցած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպման կապակցությամբ, հավելել՝ «այն չի ծառայում տարածաշրջանում խաղաղությանը, և նման քայլերից պետք է հեռու մնալ»։

--00—ԼՀ