Փաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

ֆֆ

Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանին Սաուդյան Արաբիայի թագավորություն գործուղելու մասին․

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին 2024 թվականի ապրիլի 27-29-ը գործուղել Սաուդյան Արաբիայի Թագավորություն (Ռիյադ)՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի հատուկ հանդիպմանը մասնակցելու նպատակով:
 

2. Մխիթար Հայրապետյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։

3. Ընդունել ի գիտություն, որ Մխիթար Հայրապետյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
 

4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում 2 ներկայացնել Սաուդյան Արաբիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի: